Logo

Ռոնալդուի քույրը եղբորը համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:01 / 22.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն եղբորը համեմատել է խաչված Հիսուս Քրիստոսի հետ:

«Իմ եղբայր, իմ տղա, իմ մարտիկ: Մարդ, ով հեռացավ տնից արցունքն աչքերին և որից տեղյակ են միայմ մտերիմները: Մարդ, ով քարերից դղյակ կառուցեց: Իսկ մեղսագործները, թշնամիները, դատավորները հենց այդ քարերն են: 

Աստվածաշնչում ասվում է՝ «Նա ինքնակամ ձեզ տվել էր իշխանություն, իսկ դուք ձեռքերով նրան խաչեցիք ու սպանեցիք»,- գրել է Ավեյրում Ինստագրամում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչն սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: Դրանից հետո 37-ամյա ֆուտբոլիստը դուրս էր մնացել Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակից և տուգանվել:

Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ