Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն պատասխանել է այն հարցին, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն հարձակվող:
«Բենզեման է այս պահին աշխարհի լավագույն հարձակվողը` կասկած չկա: Նրան հաջորդում է Ռոբերտ Լևանդովսկին: Էրլինգ Հալանդն ապագայում կլինի լավագույնը, բայց Կարիմն ու Ռոբերտն այս պահին գերազանցում են նրան:
Մբապեն նույնպես շատ ուժեղ է։ Կարդացի, որ նա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձի չափով։ Մենք հաստատ սխալ ժամանակ էինք ֆուտբոլ խաղում»,- նշել է Ռոնալդոն Bobo TV-ի՝ Twitch-ի եթերում: