«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է, թե ինչպես է 2006 թվականին հարթել Կրիշտիանու Ռոնալդուի և Ուեյն Ռունիի միջև հարաբերությունները պորտուգալացու խնդրանքով: Ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել աշխարհի 2006 թվականի առաջնության Պորտուգալիա - Անգլիա հանդիպման ժամանակ (0:0, 3:1՝ 11-մետրանոցներով):
Երկրորդ խաղակեսում Ռունին հեռացվել է խաղադաշտից Ռիկարդու Կարվալյուի վրա կանգնելու համար: Ռոնալդուն այդ խախտումից հետո մրցավարին հորդորել է Ռունիին հեռացնել խաղադաշտից: Այդ ժամանակ Կրիշտիանուն և Ուեյնը միասին հանդես էին գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Խաղից հետո Ռունին զայրացած էր հանդերձարանում։ Երբ մենք քայլում էինք դեպի ավտոբուսը, Կրիշտիանուն հանդիպեց ինձ և ասաց. «Ռի, կարո՞ղ ես զանգահարել Ուեյնին. ես ուզում եմ խոսել նրա հետ, ասել, որ ես նման բան չէի պլանավորել անել։ Իմ պահվածքում թշնամանք կամ չարություն չկար։ Մենք նույն ակումբում ենք հանդես գալիս, ես երբեք դա չէի անի, նա իմ ընկերն է, իմ թիմակիցը»:
Ես գնացի Ռունիի մոտ և ասացի, որ Ռոնալդուն ցանկանում է խոսել նրա հետ։ Ես և Ուեյնն իջանք ավտոբուսից, ես միանգամից կապ հաստատեցի Ռոնալդուի հետ։ Դրանից հետո ես ոչինչ չասացի։ Չգիտեմ՝ ե՞ս վերջ դրեցի այս պատմությանը, թե՞ նրանք, բայց ես նրանց միջև կոնֆլիկտը հարթեցի»,- անգլիացի պաշտպանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: