Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեծ ճնշում կզգա Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:
«Նեյմարը կզգա ամենամեծ ճնշումը թիմում Մունդիալի ժամանակ: Անկասկած, Բրազիլիան աստղային ֆուտբոլիստներ ունի, սակայն ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է լինելու նրա ելույթների վրա: Նեյմարը հաջող է մեկնարկել այս մրցաշրջանում: Հուսանք՝ նույն կերպ կխաղա նաև Կատարում»,- «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկրի խոսքը մեջբերում է Lequipe-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Բրազիլիայի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Կամերունը, Շվեյցարիան ու Սերբիան: