Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ժամկետից շուտ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, պորտուգալացին բանակցություններ է վարել Ռիչարդ Առնոլդի հետ, ով փետրվարին փոխարինելու է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին:
Կողմերը քննարկել են «Մանչեսթեր Յունայթեդի» մրցաշարային վիճակը Պրեմիեր լիգայում ու Կրիշտիանուի ապագան:
Զրույցի ընթացքում «Ոսկե գնդակի» դափնեկիրը հայտնել է, որ, եթե թիմին չհաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ինքն ամռանը կհեռանա:
Հավելենք, որ ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Այսօր՝ ժամը 23:55-ին, Ռանգնիկի սաներն անցկացնելու են17-րդ տուրից հետաձգված՝ «Բրենթֆորդի» դեմ խաղը: