Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված հանդիպում, որին կմասնակցեն Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն, իտալական «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ու այլ հայտնի ֆուտբոլիստներ, հայտնում է We Play For Peace կայքը:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել էր 60 տարեկանում 2020 թվականի նոյեմբերի 25-ին:
Ակումբային կարիերայի ընթացքում աշխարհի չեմպիոնը ելույթ է ունեցել արգենտինական «Արգենտինոս Խունիորսում», «Նյուելզ Օլդ Բոյսում» ու «Բոկա Խունիորսում», կատալոնական «Բարսելոնայում», իսպանական «Սևիլիայում», իտալական «Նապոլիում»: