Հռոմի «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Կրեմոնեզեի» դեմ խաղում:
Sky Sport Italia-ը տեղեկություններով, բժշկական հետազոտությունից հետո պարզվել է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ուսը դուրս է ընկել: Վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ:
Ավելի վաղ վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել հռոմեացիների նիդեռլանդցի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, որը մարզման ժամանակ ոտքի կոտրվածք էր ստացել։
Ա Սերիայի 3-րդ տուրում «Ռոման» օգոստոսի 27-ին հյուրընկալվելու է Թուրինի «Յուվենտուսին»:


