Logo

«Ռոման» հաղթեց Ա Սերիայի նորեկին (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:27 / 22.08.2022• ՍՊՈՐՏ
null

Իտալայի առաջնության 2-րդ տուրում Հռոմի «Ռոման» տանը նվազագույն հաշվով հաղթեց Ա Սերիայի նորեկ «Կրեմոնեզեին»:

Հանդիպման միակ գոլը խփեց հռոմեական ակումբի անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2 տուրից հետո վաստակել է 6 միավոր և 3-րդ տեղում է, Կրեմոնա քաղաքը ներկայացնող ակումբն առանց միավորի 18-րդն է:

3-րդ տուրում «Ռոման» օգոստոսի 22-ին հյուրընկալվելու է Թուրինի «Յուվենտուսին»:

Հիշեցնենք, որ իտալական Բ Սերիայի 2021/22 մրցաշրջանում «Կրեմոնեզեն» գրավել էր 2-րդ տեղն ու իրավունք ստացել մասնակցելու Ա Սերիային։

Ա Սերիա, 2-րդ տուր

«Ռոմա» - «Կրեմոնեզե»՝ 1-0

Քրիս Սմոլինգ, 68

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ