Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Ջենոայի «Սամպդորիային»:
Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
«Ռոման» 22 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Սամպդորիան» 3 միավորով հետնապահն է:
Իտալիայի Ա Սերիա, 10-րդ տուր
«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 0-1 (տեսանյութ)
Լորենցո Պելեգրինի, 9 (11մ.)