Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էմպոլիին»:
Հռոմեական ակումբի կազմում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ու անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը: Հյուրերի միակ գոլը խփեց կիսապաշտպան Ֆիլիպո Բանդինելին:
6 խաղից հետո «Ռոման» վաստակած 13 միավորով 5-րդ տեղում է, «Էմպոլին» ունի 4 միավոր ու 16-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 6-րդ տուր
«Էմպոլի» - «Ռոմա»՝ 1-2
Ֆիլիպո Բանդինելի, 43 - Պաուլո Դիբալա, 17, Թեմի Աբրահամ, 71
Հեռացում՝ Ժան-Դանիել Ակպա Ակպրո, 87, («Էմպոլի»)
Չիրացրած 11-մետրանոց՝ Լորենցո Պելեգրինի, 77, («Ռոմա»)