Logo

«Ռոման» առաջիկա ժամերին կհաստատի Դիբալայի տրանսֆերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:42 / 20.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Ռոման» առաջիկա ժամերին կհայտարարի արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

28-ամյա ֆուտբոլիստն ու հռոմեական թիմը կստորագրեն եռամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Դիբալան «Ռոմայում» տարեկան կվաստակի 4,5 միլիոն եվրո՝ գումարած 1,5 միլիոն բոնուս:

Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 20 միլիոն եվրո։ Արգենտինացին «գայլերի» կազմում ելույթ կունենա «21» համարի մարզաշապիկով:

Դիբալան հուլիսի 18-ին է ժամանել Պորտուգալիա, որտեղ «Ռոման» նախամրցաշրջանային հավաք է սկսել: Արգենտինացին հուլիսի 19-ին հռոմեական թիմի համազգեստով հետևել է «Սպորտինգ» - «Ռոմա» ընկերական հանդիպմանը (3:2):

Պաուլո Դիբալայի նախորդ ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել է հուլիսի 1-ին: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը թուրինյան թիմի գույները պաշտպանում էր 2015 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ