Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է փոխել ակումբը:
Calciomercatoweb-ի հաղորդմամբ՝ իտալական «Ռոման» հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Հռոմեական ակումբը կփորձի ձեռք բերել Ասենսիոյին, եթե չկարողանա թիմում պահել իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին։
Մարկո Ասենսիոն «Արքայական ակումբում» խաղում է 2015 թվականից: Իսպանացին մադրիդցիների կազմում անցկացրել է 235 հանդիպում, դարձել 49 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։


