«Ռոմայի» պաշտոնական կայքը ներկայացրել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար կպայքարեն Տեմի Աբրահամը, Մարաշ Կումբուլան, Հենրիխ Մխիթարյանն ու Սերժիու Օլիվեյրան:
Հաղթողն ընտրվելու է երկրպագուների քվեարկության արդյունքում, որը տևելու է մինչև հունվարի 29-ը:
Հավելենք, որ այս ամսվա ընթացքում «գայլերի» կազմում Հայաստանի հավաքականի ավագը մասնակցել է 5 հանդիպման, որոնցում խփել է 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: