Logo

Ռոջեր Ֆեդերերն ամբողջությամբ չի հետևել AO-ի եզրափակիչին. նա խնամում էր երեխաներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:17 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Ռոջեր Ֆեդերեր

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ ուշադիր չի հետևել Ավստրալիայի բաց առաջնության Ռաֆայել Նադալ-Դանիիլ Մեդվեդև եզրափակիչ խաղին, որովհետև ստիպված է եղել զբաղվել իր երեխաներով։

«Հանդիպումն այնքան երկար տևեց, իսկ ես շատ երեխաներ ունեմ և չէի կարող հետևել գնդակի յուրաքանչյուր խաղարկմանը։ Սակայն ամենավերջում ամբողջությամբ կենտրոնացա խաղին. հաճելի էր հետևել այդ հույզերին։ Անհնար է հանգիստ դիտել հեռարձակումը, երբ այդքան դժվարությամբ ձեռք է բերվում անհավանական հաղթանակ։ Առաջինն եմ ուրախանում, երբ որևէ մեկը ռեկորդներ է գերազանցում, որովհետև գիտեմ, թե դա որքան բարդ է»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է Yahoo Sports-ը։

Ռոջեր Ֆեդերերը և նրա կինը՝ Միրկան, 4 երեխա ունեն՝ երկու տղա, երկու աղջիկ:

AO-ի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալն ավելի քան 5 ժամ տևած պայքարում 2:6, 6:7 (5:7), 6:4, 6:4, 7:5 հաշվով հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին և, ձևակերպելով «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իր 21-րդ հաղթանակը, բացարձակ ռեկորդ է գրանցել տղամարդկանց թենիսում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա