Մյունխենի «Բավարիայի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին վինգեր Արյեն Ռոբենը գրառում է կատարել սոցցանցերում՝ հրաժեշտ տալով կարիերան ավարտած ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, որի հետ 2009-2019 թվականներին խաղացել էր գերմանական գրանդում:
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, իմ ընկեր: Միշտ հաճելի է եղել քեզ հետ լինել խաղադաշտում և դրանից դուրս: Դու իսկապես կարող ես հպարտանալ այն ամենով, ինչին հասել ես:
Ինձ համար պատիվ է եղել և միշտ էլ լինելու է «Ռոբբերիի» մի մասը լինելը: Վայելիր քո ժամանակն ընտանիքիդ հետ, շուտով կտեսնվենք»,- գրել է 38-ամյա հոլանդացին:
Հիշեցնենք, որ 39-ամյա Ռիբերին կարիերան ավարտելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 21-ին, իսկ Ռոբենը՝ 2021 թվականի հուլիսի 15-ին: