Logo

RMC Sport. Ռաբիոն և Ռոուն հեռացվել են «Մարսելի» առաջին թիմից

21:01 / 18.08.2025Ֆուտբոլ
null

«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն և հարձակվող Ջոնաթան Ռոուն «Ռենի» դեմ Լիգա 1-ի առաջին տուրի արտագնա խաղից հետո հանդերձարանում վիճել են, հաղորդում է RMC Sport-ը:

Ֆրանսիացի և անգլիացի ֆուտբոլիստներն անկարգապահ պահվածքի համար ժամանակավոր հեռացվել են առաջին թիմից, հավանաբար` կարճ ժամանակով: Ֆրանսիական ակումբը կարող է նրանց հնարավորություն տալ շտկելու իրենց սխալները` նվիրատվություն կատարելով ակումբի հիմնադրամին:

Հիշեցնենք, որ «Մարսելը» Լիգա 1-ը սկսել էր 0-1 հաշվով պարտությամբ: «Ռենը» խաղի մեծ մասն անցկացրել էր 10 ֆուտբոլիստով:

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ