Logo

RMC. Այսօր Մբապեն կլինի մեկնարկային կազմում

17:20 / 25.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն Լեհաստանի հավաքականի հետ Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղը կսկսի մեկնարկային կազմում, հայտնում է ֆրանսիական RMC Sport-ը:

25-ամյա հարձակվողը Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի առաջին տուրի խաղում քթի կոտրվածք էր ստացել, ինչի պատճառով բաց թողեց Նիդերլանդների հետ հաջորդ հանդիպումը: Այդ վնասվածքից հետո, Մբապեի համար պատրաստել էին պաշտպանիչ հատուկ դիմակ, որի շնորհիվ Մադրիդի «Ռեալի» նորեկը կարող է մասնակցել հանդիպումների:

Ֆրանսիա - Լեհաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին Դորտմունդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա