Logo

Ռոմանո. Ռիյադ Մահրեզը կարիերան կշարունակի «Ալ Ահլիում»

23:32 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» թիմում, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Արաբական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 4 տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 20 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն «Մանչեսթեր Սիթին» մինչև հիմա սպասում է պաշտոնական առաջարկին և համապատասխան փաստաթղթերին:

Գործարքը վերջնական փուլում է, ինչին կհետևի բուժզննումը: Կողմերը հաջորդ շաբաթ ևս կքննարկեն տեղափոխության մանրամասները:

2022/23 մրցաշրջանում Մահրեզը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել էր 46 հանդիպման, դարձել 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 20 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ