Logo

Ռիյադ Մահրեզը՝ «Ալ Ահլիի» ֆուտբոլիստ

16:42 / 28.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզը տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արաբական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո: Մահրեզի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Մահրեզը 2018 թվականի հուլիսից էր խաղում Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի կազմում: Վինգերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել էր 236 խաղի, խփել 78 գոլ և կատարել 59 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ