Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի արդարացնում սպասելիքները:
«Եթե անկեղծ լինենք, ապա ոչ մի առաջխաղացում էլ չկա: Մենք սպասում էինք, որ նման մարզչի գալուց հետո ամեն ինչ փոխվելու է, սակայն հույսերը չարդարացան: Հարկավոր է ավարտել մրցաշրջանը, հավաքել ուժերը և նոր թիմ կառուցել»,- 46-ամյա վերլուծաբանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 27 տուրից հետո 33 միավորով 14-րդ տեղում է: