Անգլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան նոր մրցաշրջանը չի սկսկի «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Դե Խեայի և «Մանչեսթեր Յունայթեդի» պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին: Մարզիչը նոր դարպասապահ է ցանկանում: Կարծում եմ՝ նրա կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտված է»,- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանչեսթերյան գրանդը բանակցություններ է վարում Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի հետ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել էր 58 հանդիպման, բաց թողել 61 գոլ և 25 անգամ անառիկ պահել դարպասը: Իսպանացին 2011-ին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել անգլիական ակումբ։


