Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը նվաճել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող, ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում նա պայքարից դուրս է թողել չիլիացի թենիսիստ Նիկոլաս Ջարիին 6-7 (2-7), 7-5, 6-0: Մրցախաղը տևել է 2 ժամ 43 րոպե:
Եզրափակիչում Ալկարասն ուժերը կչափի բրիտանացի Քեմերոն Նորիի հետ:
Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 013 940 դոլար է: Մրցաշարի գործող հաղթողը հենց Ալկարասն է, որը նախորդ տարվա եզրափակիչում առավելության էր հասել արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ: