Արգենտինայում կայացել է այդ երկրի ֆուտբոլային գլխավոր դիմակայությունը` «Բոկա Խունիորսն» ընդունել է «Ռիվեր Փլեյթին»:
Արգենտինայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել է 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփել է արգենտինացի կիսապաշտպաան Մանուել Լանսինին:
Ավելացված ժամանակի 12-րդ րոպեին «Բոկա Խունիորսից» հեռացվել է արգենտինացի պաշտպան Քրիստիան Լեման: Մրցավարը խաղի ընթացքում ցույց է տվել նաև 11 դեղին քարտ:
«Ռիվեր Փլեյթը» 24 միավորով չորրորդն է, «Բոկա Խունիորսը»` 21 միավորով 11-րդը:
Արգենտինայի առաջնություն, 15-րդ տուր
«Բոկա Խունիորս» - «Ռիվեր Փլեյթ»` 0-1
Մանուել Լանսինի, 20
Հեռացում` Քրիստիան Լեմա, 90+12 («Բոկա Խունիորս»)