Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Ռիվալդոն քննադատել է Ռաֆինյայի պահվածքը:
«Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, նույնիսկ կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր, բայց չի կարելի այդպիսի հայտարարություններ անել և զայրացնել մրցակցին:
Ես կաշվիցս դուրս կգայի՝ Արգենտինային հաղթելու համար, իսկ հիմա այդ հաղթանակը կմտնի «Ալբիսելեստեի» պատմության մեջ»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է TNT Sports-ը:
Ավելի վաղ Ռաֆինյան հայտարարել էր, որ Բրազիլիան խաղադաշտում և դրանից դուրս կհաղթի Արգենտինայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի հերթական տուրում Արգենտինայի հավաքականը 4-1 հաշվով հաղթել էր Բրազիլիային:


