Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն Diario Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ կանխատեսել է առաջիկա Էլ կլասիկոյի հաշիվը։
- Էլ կլասիկոյից առաջ ո՞ր ակումբն է ավելի լավ մարզավիճակում։
- «Ռեալը» շատ փող ունի և կարողանում է թանկարժեք ֆուտբոլիստների ձեռք բերել, «Բարսան» շեշտը դնում է սեփական սաների վրա, իսկ երբ խոսքը նման դերբիի մասին է, միանշանակ, այս պահին ֆավորիտ չկա։
- Բայց այս պահին կարծես թե «Ռեալի» վրա ավելի մեծ ճնշում կա։
- «Ռեալի» վրա ճնշում կա, քանի որ նրան Իսպանիայի գործող չեմպիոնն է և Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը, ինչպես նաև խաղալու են սեփական դաշտում։ «Բարսելոնայից» հանդես են գալու ակադեմիայի տղաները և մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, Ռաֆինյան... Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ֆավորիտ չկա։
- Վինիսիուսը և Մբապեն չե՞ն խանգարում միմյանց։
- Չեմ կարծում, թե խանգարում են։ Միշտ լավ է թիմում ունենալ որակյալ ֆուտբոլիստներ։
- Ի՞նչ հաշիվ կգրանցվի Էլ կլասիկոյում։
- Կարծում եմ` «Բարսելոնան» կհաղթի 2-1 հաշվով։
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունելու է «Բարսելոնային»։ Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։