«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն գովել է կատալոնական ակումբի բրազիլացի վինգեր Ռաֆինյային, հաղորդում է Managing Barca-ն։
«Ռաֆինյան իր համար Բրազիլիայի հավաքականի առաջատարի կերպար է ստեղծում։ Նա արդեն «Բարսելոնայի» ավագն է, կարևոր դեր է խաղում և հիանալի ելույթներ է ունենում։ Նրա ինքնավստահությունը կենսական նշանակություն կունենա ազգային հավաքականի համար, հատկապես աշխարհի 2026 թվականի առաջնությունում»,- ասել է լեգենդար բրազիլացին:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա եզրային հարձակվողը «Բլաուգրանայի» կազմում 30 խաղում խփել է 22 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում:
🚨🗣️ Rivaldo on Raphinha: "Raphinha is building the image of a leader for Brazil.”
— Managing Barça (@ManagingBarca) January 23, 2025
“He’s already captain at Barça, a crucial player with great performances. His confidence will be vital for Brazil, especially in the 2026 World Cup." 🇧🇷 pic.twitter.com/PLZV8qkNjU