Logo

Ռիվալդո. «Մարդիկ սկսում են կասկածի տակ դնել Անչելոտիի կենտրոնացվածությունը»

23:29 / 10.04.2025• Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Արսենալի»` «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթանակի և մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Կառլո Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին, հաղորդում է AS-ը:

«Չնայած դժվար է, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ռեալին» և այն խաղացողներին, որոնք նրանք ունեն: Մադրիդյան ակումբը դեռևս կարող է փոխել իրավիճակը: Առաջին խաղում հաշված րոպեների ընթացքում երեք գոլ բաց թողեցին: Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ:

Եթե մադրիդյան ակումբը նոկաուտի ենթարկվի, կարծում եմ` իրական հնարավորություններ կան, որ Անչելոտիի ժամանակն ակումբում կարող է ավարտվել: «Ռեալի» նման ակումբում ցանկացած բացասական արդյունք կարող է արագ լարել իրավիճակը: Մարդիկ սկսում են կասկածի տակ դնել Անչելոտիի կենտրոնացվածությունը և ենթադրել, որ նա արդեն մտածում է Բրազիլիայի հավաքականը մարզելու մասին: Նույնիսկ եթե դա ճիշտ չէ, եթե նա ուղղակիորեն չի հերքում, կասկածը մնում է»,- ասել է Ռիվալդոն:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Չեմպիոնների լիգայում պայքարը չշարունակելու դեպքում իտալացի մասնագետը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ