«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի՝ եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Barca Universal-ը։
«Նեյմարը հիանալի խաղացող է, և ինձ դուր է գալիս նրա ոճը։ Եթե նա պահպանի ներկայիս մարզավիճակը, գոլեր խփի ու վերականգնի ռիթմը, ապա նրա համար դեռ տեղ կգտնվի ցանկացած բարձրակարգ թիմում: Եթե դա «Բարսելոնան» չլինի, նա այս ամռանը կմիանա եվրոպական մեկ այլ մեծ ակումբի»,- ասել է լեգենդար բրազիլացին:
33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոս» վերադառնալուց հետո 7 խաղում խփել է երեք գոլ և կատարել նույնքան ասիստ: