Logo

Ռիվալդո. «Ալվարեսը հիանալի համալրում կլիներ «Բարսելոնայի» համար»

15:54 / 15.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը հիանալի համալրում կլիներ կատալոնական ակումբի համար:

«Ալվարեսը հիանալի խաղացող է։ Շատ կցանկանայի նրան տեսնել «Բարսելոնայում»։ Նա ակումբի համար հիանալի համալրում կլիներ։ Եթե հնարավոր լինի նման տրանսֆեր իրականացնել, Ալվարեսը շատ կօգնի «Բարսելոնային»»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

25-ամյա Ալվարեսը նախորդ ամռանն է 75 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Աթլետիկո»։ Նա մադրիդյան գրանդում 43 խաղում խփել է 22 գոլ, կատարել 5 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ