Logo

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ է տեղափոխվել «Փյունիկ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:15 / 13.09.2022• Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Կիրե Ռիստևսկին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Երևանյան ակումբը գործարքի մասին այլ մանրամասներ չի հայտնել:

Ռիստևսկին կարիերայի ընթացքում մինչև այս խաղացել է հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», ալբանական «Էլբասանում», «Բիլիշ Բալշում», «Տիրանայում», բուլղարական «Սլավիայում», հունգարական «Վաշաշում» և «Ույպեշտում»։ Նրա նախորդ թիմը կիպրական Լիմասոլի ԱԵԼ-ն էր, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին:

2020/21 մրցաշրջանում հյուսիսմակեդոնացի պաշտպանը «Ույպեշտի» հետ նվաճել էր Հունգարիայի գավաթը։

Ռիստևսկին խաղացել է Հյուսիսային Մակեդոնիայի Մ17, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականներում, իսկ 2014 թվականից հրավիրվում է ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է 57 խաղ:

Նախորդ տարի ազգային հավաքականի կազմում Ռիստևսկին մասնակցել էր Եվրո-2020-ին:

Ավելի վաղ «Փյունիկի» կազմը համալրել էին հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին և հարձակվող Մարյան Ռադեսկին:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 2-րդ տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին», որի կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Խմբային փուլի առաջին տուրում երևանյան թիմը Շվեյցարիայում 1-3 հաշվով պարտվել էր «Բազելին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ