Logo

Անգլիայի հավաքականի խաղացողը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:00 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է բաց թողնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը, հայտնում է The Guardian-ը:

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում իտալական «Միլանի» դեմ կայացած խաղում (2-0):

Ջեյմսը նախօրեին հավելյալ բուժզննում է անցել և պարզվել է, որ ծնկի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է:

Հիշեցնենք, որ աշխարհի 22-րդ առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Կատարն առաջին անգամ կընդունի Մունդիալը:

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը կանցկացվի ոչ թե մայիսին, հունիսին կամ հուլիսին, այլ նոյեմբեր-դեկտեմբերին՝ պայմանավորված Կատարում ամառային բուռն շոգով:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի 32 հավաքական: Գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ