Անգլիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը բաց կթողնի Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, հայտնում է Daily Mail-ը:
22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի չեմպիոն «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում (3-0) ու շարքից դուրս մնացել 8 շաբաթով:
Երկրորդ բուժզննումը նույնպես հաստատել է վնասվածքի լրջության աստիճանը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Անգլիայի հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ մրցակիցներն են Իրանը, ԱՄՆ-ը և Ուելսը: