Logo

Ռինկոն. «Վինիսիուսի հետ «Ռեալը» կորցրել է ճիշտ ուղին»

18:23 / 28.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պոլի Ռինկոնը խոսել է ակումբի վինգեր Վինիսիուսի մասին, հայտնում է Marca-ն։

«Նախկինում կային ավագներ, որոնք կարգուկանոն էին հաստատում։ Ակումբն ամեն ինչից վեր է։ Դի Ստեֆանոն, Ռաուլը, Ռոնալդուն հեռացել են «Ռեալից», բայց ակումբը շարունակել է իր ճանապարհը։ Վինիսիուսի հետ «Ռեալը» կորցրել է ճիշտ ուղին։

Առանց ղեկավարության աջակցության ծրագիրը դատապարտված է ձախողման։ Ներկայիս «Ռեալում» իշխանությունը կենտրոնացած է միայն Ֆլորենտինո Պերեսի ձեռքում»,- ասել է նախկին ֆուտբոլիստը։

Ռինկոնն «Արքայական ակումբում» հանդես է եկել 1977-81թթ., 22 խաղում խփել է 6 գոլ։

Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ