Logo

Ռիկելմե. «Սելարայանը դուր է գալիս մեզ, սակայն չենք կարող այդքան գումար վճարել նրան»

10:05 / 07.02.2024Ֆուտբոլ
null

«Բոկա Խունիորսի» նախագահ Խուան Ռոման Ռիկելմեն հաստատել է, որ արգենտինական ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ու Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի ծառայություններով:

«Կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք հետաքրքրում են մեզ: Մեզ դուր է գալիս նաև Լուկաս Սելարայանը, սակայն մենք չենք կարող նրան վճարել համապատասխան գումար»,- արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է planetabj.com-ը:

Հիշեցնենք, որ Լուկաս Սելարայանը 2023 թվականին է ամերիկյան «Քոլամբուս Քրյուից» տեղափոխվել «Ալ Ֆաթեհ»: Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 16 խաղի, դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 4,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ