Logo

Ռիկարդու Կարվալյուն նշանակվել է Պորտուգալիայի հավաքականի մարզիչի օգնական

17:16 / 14.03.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնական է նշանակվել Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռիկարդու Կարվալյուն, հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

44-ամյա պորտուգալացին ազգային թիմում անցկացրել է 89 հանդիպում, խփել 5 գոլ: Նա 2016-ին Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ 49-ամյա Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականը գլխավորել էր 2023 թվականի հունվարի 9-ին՝ փոխարինելով Ֆերնանդու Սանտուշին, որն ազգային ազգային թիմը գլխավորում էր 2014 թվականից։ Պորտուգալացին հեռացել էր զբաղեցրած պաշտոնից 2022 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ԱԱ-2022-ից մնալուց հետո:

Ռոբերտո Մարտինես 2016-2022 թվականներին գլխավորել էր Բելգիայի հավաքականը, որտեղից հեռացել էր Կատարում կայացած աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ