«Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին վնասվածք ստանալուց հետո վերադարձել է լոնդոնյան ակումբ, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ծնկի վնասվածք է ստացել (1-2): Չնայած դրան՝ Կալաֆիորին մասնակցել է ամբողջ խաղին:
Իտալացիները Գերմանիայի հավաքականի դեմ պատասխան խաղը կանցկացնեն մարտի 23-ին Դորտմունդում:
🚨 Riccardo Calafiori, who underwent tests late this morning after sustaining an injury to his left knee during yesterday's match against Germany, has been deemed unavailable for Sunday's second leg and will return to his club.#Azzurri #VivoAzzurro pic.twitter.com/Rs7tGNFdSS
— Italy ⭐️⭐️⭐️⭐️ (@Azzurri_En) March 21, 2025