Բրազիլիայի հավաքականի ու Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը վնասվածք է ստացել Լիվերպուլի «Էվերթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում (2-0) ու փոխարինվել 52-րդ րոպեին:
ESPN-ի հաղորդմամբ՝ բրազիլացին արտասվել է հանդերձարանում: Նա անհանգստացած է, որ վնասվածք է ստացել Մունդիալից առաջ:
Նախկինում ևս Ռիշարլիսոնը ստացել էր նմանատիպ վնասվածք, որի պատճառով բաց է թողել 2 ամիս:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Բրազիլիայի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ մրցակիցներն են Կամերունը, Շվեյցարիան ու Սերբիան:
Տիտեի գլխավորած թիմն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ մրցելով Սերբիայի հավաքականի հետ: