Իտալական «Սալերնիտանայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մտադիր է խզել գործող պայմանագիրն ու ավարտել մարզական կարիերան, տեղեկացնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
39-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: Ռիբերին իտալական թիմը գույները պաշտպանում է 2021 թվականի սեպտեմբերից, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման, գոլի կամ արդյունավետ փոխանցման հեղինակ չի դարձել:
Հիշեցնենք, որ Ռիբերին կարիերայի մեծ մասն անցկացրել է Մյունխենի «Բավարիայում», որի կազմում խաղացել է 2007-2019 թվականներն: