Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ափսոսում է, որ գերմանական ակումբը չի կարողացել թիմ հրավիրել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին:
«Հիանալի կլիներ, եթե Մբապեն տեղափոխվեր «Բավարիա»: Բայց իրականությունն այնպիսին է, որ տրանսֆերային շուկայում երաշխիքներ չկան»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է SportBild-ը:
Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 180 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 30 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: