Logo

РИА Новости. Կովալենկոն բանակցում է ՀՖՖ-ի հետ

22:55 / 04.11.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հնարավորության վերաբերյալ ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն և ՀՖՖ-ն բանակցում են, հաղորդում է РИА Новости-ն:

Կողմերն այժմ քննարկում են 22-ամյա ֆուտբոլիստին Հայաստանի մարզական քաղաքացիություն տալու հարցը: Կովալենկոն առաջին անգամ կարող է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալ հաջորդ տարվա ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում Կովալենկոն մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10 և գավաթի խաղարկության 4 հանդիպման, գոլ կամ գոլային փոխանցում չի գրանցել:

Կովալենկոն «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է:

2022 թվականին Կովալենկոն 1 ընկերական խաղի էր մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ