Logo

RFEF նախագահը ֆուտբոլիստուհուն համբուրելու համար հեռանում է զբաղեցրած պաշտոնից

12:35 / 25.08.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսն օգոստոսի 25-ին կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Cope-ն:

Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո իսպանացի ֆունկցիոները հայտնվել էր քննադատության թիրախում։

Ռուբիալեսը ոսկե մեդալները հանձնելիս նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել նրա շուրթերը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆուտբոլի կանանց Իսպանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ ԱԱ-ի եզրափակիչում իսպանուհիները նվազագույն հաշվով հաղթել էին 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անգլիայի հավաքականին։ Հաղթական գոլն առաջին խաղակեսում խփել էր Մադրիդի «Ռեալի» պաշտպան Օլգա Կարմոնա Գարսիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ