Logo

RFEF-ի նախագահ. «Մենք աշխատում ենք «Ռեալի» հետ նոր հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»

23:55 / 25.04.2025• Ֆուտբոլ
null

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Ռաֆայել Լուզանն Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ՝ պաշտոնական ընթրիքին, հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է SPORT-ը:

«CTA-ը (Մրցավարների տեխնիկական կոմիտե-խմբ.) իմ պատասխանատվության տակ է։ Ես չեմ մտնի այդ թեմայի մեջ. այսօր մենք պետք է կենտրոնանանք առիթը վայելելու վրա: Մենք աշխատում ենք արդեն շատ օրեր և երկար ժամանակ։ Սևիլիայում հազարավոր երկրպագուներ կան, իսկ ամբողջ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ։ Ես կոչ եմ անում բոլորին գործել պատասխանատու կերպով, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա։ Տարածաշրջանային կառավարության, քաղաքապետարանի և նահանգային խորհրդի հետ մենք պատրաստ ենք ապահովել, որ ամեն ինչ լավ ընթանա:

Ես որևէ մեկնաբանություն չեմ անի «Ռեալի» դժգոհությունների մասին: Բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն: Ես արդեն խոսել եմ «Ռեալի» ղեկավարության հետ, և մենք կշարունակենք աշխատել մեր ներկայիս նախաձեռնությունների վերաբերյալ: Մենք աշխատում ենք «Ռեալի» հետ նոր հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ», - ասել է Լուզանը:

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ ժամը 23:55-ին:

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այս մրցավարների ակնհայտ թշնամանքը «Ռեալի» նկատմամբ». մադրիդյան ակումբի հայտարարությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ