Logo

Ռեժիսն ու Գուստավո Մարմենտինին հեռանում են «Փյունիկից»

14:22 / 21.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլացի ֆուտբոլիստներ Ռեժիսն ու Գուստավո Մարմենտինին հեռանում են «Փյունիկից», հաղորդում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:

Նրանք ակումբին միացել էին 2023 թվականի ամռանը:

Գուստավո Մարմենտինին «Փյունիկի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, խփել 2 գնդակ և դարձել հոկտեմբերի լավագույն գոլի հեղինակ:

Ռեժիսը մասնակցել է 5 հանդիպման և աչքի է ընկել մեկ գոլով:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ելույթների համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա