Դորտմունդի «Բորուսիայի» ամերիկացի կիսապաշտպան Ջիովանի Ռեյնան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ և վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթ», հաղորդում է գերմանական ակումբի կայքը:
21-ամյա ֆուտբոլիստի և դորտմունդյան ակումբի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Վարձակալական պայմանագրում տրանսֆերային իրավունքը գնելու կետ ներառված չէ, ուստի Ռեյնան «Բորուսիա» կվերադառնա ընթացիկ մրցաշրջանից հետո:
Ջիո Ռեյնան Դորտմունդի «Բորուսիայի» համակարգում է 2019 թվականից, ակումբի ակադեմիային միացել է «Նյու Յորք Սիթիից»: ԱՄՆ-ի հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 24 խաղ, խփել է 7 գոլ:


