«Ռեյմսը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է սլովենացի մասնագետ Լուկա Էլսներին, հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
42-ամյա մասնագետը «Ռեյմսը» գլխավորել էր 2024 թվականի ամռանը։
Ֆրանսիայի Լիգա 1-ի 20-րդ տուրից հետո «Ռեյմսը» 22 միավորով 13-րդն է: