Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսն աջ ծնկի հատվածում խնդիրներ ունի, ինչի պատճառով հեռացել է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարից, հաղորդում է Reuters-ը:
24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր Վենեսուելայի հավաքականի դեմ Ֆլորիդայում կայացած ընկերական խաղին: Աշխարհի չեմպիոնները հաղթել էին 1-0 հաշվով:
Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականը հոկտեմբերի 14-ին ընկերական խաղում կմրցի Պուերտո Ռիկոյի թիմի դեմ:

