Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում հյուրընկալվեց «Վերոնային» և հաղթեց 5-0 հաշվով:
Չորս գոլ խփեց իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին: Մեկ գոլ էլ խփեց բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը:
Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած թիմը 50 միավորով երրորդն է, առաջատար «Նապոլիին» զիջում է չորս միավորով: «Վերոնան» 23 միավորով 14-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 24-րդ տուր
«Վերոնա» - «Ատալանտա»` 0-5
Մատեո Ռետեգի, 21, 25, 44, 56, Էդերսոն, 37
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


