Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող ՄԱրկուս Ռեշֆորդը նշել է ԱՊԼ-ի ուժեղագույն ֆուտբոլիստներին:
«Այս պահին լավագույնը Հոլանդն է, սակայն, եթե վերցնենք վերջին 4-5 տարիները, անկասկած, Դե Բրույնեն է»,- անգլիացու խոսքը մեջբերում է The Overlap-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում չեմպիոն էր դարձել «Մանչեսթեր Սիթին», իսկ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մանչեսթերյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 53 խաղում խփել էր 52 գոլ ու կատարել 9 արդյունավետ փոխանցում:


