Logo

Ռեշֆորդը Lamborghini-ն փոխել է սահմանափակ արտադրության Audi-ով

13:29 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն իր Lamborghini ավտոմեքենան փոխել է Audi մակնիշի սահմանափակ շարքի մեքենայով, հայտնում է The Sun-ը:

27-ամյա ֆուտբոլիստը 450 հազար ֆունտով վաճառել է Lamborghini Aventador SVJ-ը և 177 հազարով ձեռք է բերել նոր Audi RS 6 Avant GT ավտոմեքենա:

Նոր մեքենան արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ 660 օրինակ: Այն հագեցած է 4-լիտրանոց V8 շարժիչով և 621 ձիաուժ հզորությամբ:

2024-ի հուլիսին Ռեշֆորդը 6 ամսով զրկվել էր վարորդական իրավունքից, քանի որ 165 կմ/ժ արագությամբ վազանց էր կատարել ոստիկանական մեքենային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ