«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վարակվել է հարբուխով ու կարող է բաց թողնել «Աթլետիկի» դեմ առաջիկա հանդիպումը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Անգլիացին չի մասնակցել կատալոնական թիմի վերջին 2 մարզումներին և, հնարավոր է, բաց թողնի «Բարսելոնայի» առաջին հանդիպումը վերակառուցված «Կամպ Նոուում»։
28-ամյա ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանում 16 խաղում խփել է 6 գոլ, կատարել 8 ասիստ։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


